Եվրոպական Միության համաձայն, Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կդառնան երկրի ժողովրդավարական համբավի «լակմուսի թեստ»-ը:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ուրբաթ օրը հորդորել են Ուկրաինայի իշխանություններին ապահովել բոլոր կուսակցությունների և թեկնածուների հավասար վերաբերմունքը:
Եվրամիության հանձնակատարները ողջունել են ընտրությունների դիտորդական առաքելության կողմից ներկայացված պահանջներին համապատասխանելու և ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու Ուկրաինայի իշխանությունների հանձնառությունը:
ԵՄ-ի հանձնակատարներն այնուամենայնիվ մտահոգություն են արտահայտել Ուկրաինայի հեռուստատեսության հաղորդումներում «քաղաքական բազմակարծության բացակայության» կապակցությամբ և կոչ է րել Կիևին ապահովել, որպեսզի հեռուստադիտողներին ներկայացվի իրադարձությունների հավասարակշռված լուսաբանություն:
Եվրոպական Միության պաշտոնյաները բացի այդ ափսոսանք են հայտնել երկրում անցկացված դատավարությունների արդյունքների կապակցությամբ, որոնք «չեն հարգում միջազգային ստանդարտները» և խոչընդոտներ են ստեղծում ընդդիմության ներկայացուցիչների կողմից ընտրություններին մասնակցությանը:
Ուկրաինայի «Ժողովրդավարական նախաձեռնություն հիմնադրամ» վերլուծական կազմակերպության կողմից ուրբաթ օրը հրապարակված հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ Ուկրաինայի ընտրողների ընդամենը 9 տոկոսը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններն արդար կլինեն: Նույն հարցման մասնակիցների 47 տոկոսի կարծիքի համաձայն, ընտրությունները «ամենայն հավանականությամբ կամ հաստատ» կեղծված կլինեն:
«Ժողովրդավարական նախաձեռնություն հիմնադրամ» վերլուծական կազմակերպության կողմից հասարակական կարծիքի հարցումն ունեցել է մոտ 2 հազար մասնակից: