Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել


ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Քուրթ Քեմփբելը` մամուլի ասուլիս անցկացնելիս

Հարավարևելյան Ասիայի պետություններ և Ճապոնիա աշխատանքային այց կատարող ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Քուրթ Քեմփբելը, անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հարցին, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգների զինված ուժերը և ազգային անվտանգության գծով խորհրդատուներն այս պետության վերաբերյալ ունեն միասնական կարծիք և անընդհատ կապի մեջ են տարածաշրջանում իրենց դաշնակիցների հետ:

«Մենք շարունակաբար ուսումնասիրում ենք իրավիճակը, կանոնավոր կերպով կիսում գնահատականներն ու հեռանկարները, իրականացնում խորհրդակցություններ և ակտիվորեն համակարգում մեր վերաբերմունքը», - ասել է Քեմփբելը:

Միացյալ Նահանգները հույս է հայտնել, որ Չինաստանը, որպես Փխենյանի վրա ճնշում գործադրելու կարողություն ունեցող պետություն, հստակ կհաղորդի Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը, թե որքան կարևոր է «զսպվածություն ցուցաբերել»:

Հարավային Կորեայի արտգործնախարար Կիմ Սունգ-հվանը, հանդիպելով ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի հետ, շեշտել է, որ Սեուլը պատրաստ է դեմ առ դեմ բանակցել Փխենյանի հետ, սակայն նշել, որ նման բանակցությունները պետք է մեկնարկեն Հյուսիսային Կորեայի նախաձեռնությամբ:

XS
SM
MD
LG