Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նախատեսում է ավելացնել ռազմական ներկայությունն Ավստրալիայի հյուսիսում


ԱՄՆ-ը նախատեսում է ավելացնել ռազմական ներկայությունն Ավստրալիայի հյուսիսում
ԱՄՆ-ը նախատեսում է ավելացնել ռազմական ներկայությունն Ավստրալիայի հյուսիսում

Ավստրալիան Միացյալ Նահանգների հետ բանակցություններ է վարում երկրի հյուսիսում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավելացնելու մասին:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Ավստրալիայի պաշտպանության նախարար Ստիվեն Սմիթը հինգշաբթի օրը հարցազրույցի ընթացքում՝ հավելելով, որ չկան ծրագրեր Ինդոնեզիայի հետ սահմանակից Ավստրալիայի հյուսիսային մասում ԱՄՆ-ի ռազմական մշտական բազա ստեղծելու, սակայն երկու պետությունները քննարկում են այնտեղ ավելի հաճախ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը:

Ավստրալիայի պաշտպանության նախարարի համաձայն, բանակցությունների արդյունքում նախատեսվում է, որ ԱՄՆ-ի ռազմանավերը և ռազմական ինքնաթիռներն ավելի հաճախ մուտք կգործեն Ավստրալիա, և կավելանա նաև Ավստրալիա այցելող ԱՄՆ-ի զինծառայողների թիվը:

Սմիթի համաձայն, կողմերը նախատեսում են նախորոք տեղադրել համապատասխան սարքավորումներն այն նպատակով, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմական ստորաբաժանումներն առավել մեծ դեր ունենան փրկարարական աշխատանքներ անցկացնելիս:

Նրա համաձայն, այս նպատակով քննարկվում է Ավստրալիայի հյուսիսային Դարվին քաղաքի մոտակայքում հողակտոր գնելու հնարավորությունը:

XS
SM
MD
LG