Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը ողջունել է ԱՄՆ-Ավստրալիա դաշինքը


ԱՄՆ-ի նախագահը ողջունել է ԱՄՆ-Ավստրալիա դաշինքը
ԱՄՆ-ի նախագահը ողջունել է ԱՄՆ-Ավստրալիա դաշինքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ավստրալիա կատարվող իր այցի շրջանակներում հինգշաբթի օրը ելույթ է ունեցել Ավստրալիայի խորհրդարանում, որի ընթացքում ողջունել է ԱՄՆ-Ավստրալիա դաշինքը՝ ասելով, որ երկու պետությունների միջև ռազմական համագործակցության մասին կնքված նոր պայմանագիրը նպաստելու է, որպեսզի Միացյալ Նահանգներն ավելի մեծ դեր ունենալ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում իր ելույթից ընթացքում Բարաք Օբաման ասել է, նաև, որ Միացյալ Նահանգներն ու Ավստրալիան միշտ եղել և շարունակելու են լինել դաշնակիցներ:

Երկրի մայրաքաղաքում իր ունեցած ելույթից հետո Բարաք Օբաման մեկնել է երկրի Հյուսիսային տարածքում գտնվող Դարվին քաղաքը:

Դարվին քաղաքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի ուժերը հուժկու ռմբակոծության են ենթարկել, նախագահ Բարաք Օբաման ծաղկեպսակ է դրել այնտեղ 1942 թվականին խորտակված ԱՄՆ-ի «Փերրի» ռազմանավի հուշարձանին:

Ծաղեպսակ դնելու արարողությունից հետո Բարաք Օբաման և Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդն այցելել են ռազմակայան, որտեղ նախագահ Օբաման ելույթ է ունեցել Ավստրալիայի զինծառայողների և ԱՄՆ-ի ծովային հետևակայինների առջև:

«Այստեղ՝ Դարվինում և Ավստրալիայի հյուսիսում, մենք բացելու ենք մեր դաշինքի ևս մեկ հպարտ գլուխ», - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ նշելով, որ իր ու Ավստրալիայի վարչապետի կողմից երեկ արված հայտարարության համաձայն, ԱՄՆ-ի ծովային հետևակայինները կսկսեն հերթափոխով ժամանել Ավստրալիայի հյուսիսային տարածքներ՝ այս երկրի զինծառայողների հետ համատեղ վարժանքներ և տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված աշխատանք իրականացնելու համար:

ԱՄՆ-ի և Ավստրալիայի միջև կնքված նոր պայմանագրի համաձայն, հյուսիսային Ավստրալիայի ռազմակայաններ համագործակցության սկզբում հերթափոխով կժամանի ԱՄՆ-ի 250 ծովային հետևակային, իսկ ժամանակի ընթացքում այնտեղ կձևավորվի Ծովային հետևակայինների ցամաքային և օդային ուժերի օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկված կլինի 2500 զինծառայող: Պայմանագրով նախատեսվում է նաև զգալիորեն ավելացնել Ավստրալիայում ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների օգտագործման համար նախատեսված օդանավակայանների թիվը:

XS
SM
MD
LG