Մատչելի հղումներ

Թալիբներն ԱՄՆ-ի զինծառայող են ազատ արձակել


ԱՄՆ-ի բանակի սերժանտ Բոուի Բերգդալ (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի բանակի սերժանտ Բոուի Բերգդալ (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի բանակի սերժանտ Բոուի Բերգդալը, որը գրեթե հինգ տարի անցկացրել 1 թալիբների գերության մեջ, ազատ է արձակվել և այժմ Գերմանիայում գտնվում ԱՄՆ-ի ռազմական հիվանդանոցի ճանապարհին է

ԱՄՆ-ի բանակի սերժանտ Բոուի Բերգդալը, որը գրեթե հինգ տարի է անցկացրել թալիբների գերության մեջ, ազատ է արձակվել և այժմ Գերմանիայում գտնվում ԱՄՆ-ի ռազմական հիվանդանոցի ճանապարհին է:

Այս մասին կիրակի օրը տեղեկացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ ասել էր, որ իր համար «մեծ պատիվ էր բոլոր ամերիկացիների անունից զանգահարել սերժանտի ծնողներին և տեղեկացնել նրանց իրենց որդու տուն վերադառնալու մասին, ինչպես նաև գովասանքի արժանացնել նրանց խիզախությանն ու ինքնազոհությանը»:

Ամերիկացի զինծառայողի ազատ արձակումը հնարավոր է դարձել Միացյալ Նահանգների կառավարության և թալիբների միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ: Համաձայնության պայմանների համաձայն, Բերգդալի ազատ արձակման դիմաց Միացյալ Նահանգները «Գուանտանամո» բանտից ազատ կարձակեն թալիբների հինգ զինյալների՝ փոխանցելով վերջիններիս Քաթարի իշխանություններին:

Քաթարի կառավարության միջնորդությամբ սերժանտ Բերգդալի ազատ արձակման մասին անուղղակի բանակցությունները տևել են հինգ ամիս: ԱՄՆ-ի իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ Բերգդալի առողջական վիճակը մտահոգություններ չի առաջացնում:

Բերգդալը եղել է Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից վարվող պատերազմի ընթացքում առևանգված Միացյալ Նահանգների միակ զինծառայողը, որը կորել էր անհայտ հանգամանքներում 2009 թվականի հունիս 30-ին:
XS
SM
MD
LG