Մատչելի հղումներ

Սարգսյանը ցավակցական հեռագիր է ղհել Պուտինին


Տեղի ունեցածի կապակցությամբ զոհվածների և տուժածների ընտանիքներին ցավակցություն է հայտնել նաև ԱՄՆ-ի կառավարությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել:

Նախագահ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղարդագրության, խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին:

Վոլգոգրադում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ զոհվածների և տուժածների ընտանիքներին ցավակցություն է հայտնել նաև ԱՄՆ-ի կառավարությունը:

«ԱՄՆ-ի կառավարությունն իր խորին ցավակցություն է հայտնում Վոլգոգրադում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների և տուժածների ընտանիքներին», - «Twitter»-ի իր էջում գրել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը:

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի ավտոբուսներից մեկում երկուշաբթի օրն առնվազն հինգ մարդու մահվան և 32 վիրավորի պատճառը դարձած պայթյունը, ըստ նախնական տվյալների, իրականացրել է ծնունդով Դաղստանից մի կին:

Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, պայթյունն իրականացրել է Դաղստանից 30-ամյա Նաիդա Ախիյալովան:

«Քննիչների կողմից ստացված տեղեկությունների համաձայն, այս կինը ավտոբուսային կանգառներից մեկում նստել էր ավտոբուս, որից հետո գրեթե անմիջապես պայթյուն էր որոտացել: Այս տեղեկություները հաստատել է նաև ավտոբուսում պայթյունը վերապրած ուղևորներից մեկը», - ասված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG