Մատչելի հղումներ

Աֆղանստանում ԱՄՆ-ի զինծառայողների թիվը պետք է կրճատվի


Աֆղանստանում ԱՄՆ-ի զինծառայողների թիվը պետք է կրճատվի
Աֆղանստանում ԱՄՆ-ի զինծառայողների թիվը պետք է կրճատվի

Փորձագետների անկախ մի խումբ կոչ է անում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կտրուկ կրճատել Աֆղանստանում Միացյալ Նահանգների ռազմական առաքելությունը, եթե որևէ առաջընթաց չի գրանցվում:

Վաշինգտոնից գործող «Միջազգային հարաբերությունների խորհուրդ» հետազոտական կազմակերպության աշխատանքային խումբն ուրբաթ օրը հրապարակել է հաշվետվություն, որը սատարում է Աֆղանստանում թալիբների և ալ-Քաիդայի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի զինծառայողների թիվը 100 հազարի հասցնելու և Աֆղանստանի անվտանգության ուժերը մարզելու մասին նախագահ Օբամայի կողմից անցյալ տարի կայացրած որոշումը:

Հաջորդ ամիս նախագահ Օբամայի վարչակազմն իրականացնելու է Աֆղանստանում պատերազմի ռազմավարության համապարփակ ուսումնասիրություն: Փորձագետների անկախ խմբի համաձայն, առաջընթաց գրանցվելու դեպքում վարչակազմը կարող է սկսել զինծառայողների ծրագրված դուրսբերման իրականացումը` սկսած 2001 թվականի հուլիս ամսից: Փորձագետների խումբը պնդում է, սակայն, որ եթե ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերը ապարդյուն են, պահանջվելու է ավելի մեծածավալ կրճատում:

Փորձագետների խումբը կոչ է անում նախագահ Օբամային գործադրվող ջանքերի հաջողությունը գնահատելու ժամանակ հաշվի առնել այն բարձր գինը, որը վճարվում է` առաքելությունն իրականացնելու համար:

XS
SM
MD
LG