«Միացյալ Նահանգներում գործող հայկական քաղաքացիական, կրոնական և բարեգործական կազմակերպությունները մասնակցել են ԱՄՆ-ի պետական մարմինների կողմից կազմակերպված հանդիպման, որի ընթացքում քննարկվել են Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելուն ուղղված ԱՄՆ-ի արտգործնախարարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից գործադրվող ջանքերը»:
Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության մեջ, որի համաձայն ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված հանդիպման ժամանակ, որի ընթացքում կիրառվել են նաև հեռուստակոնֆերանսի տեխնիկական հնարավորությունները, մասնակցել են Միացյալ Նահանգների հայկական համայնքի լայն շրջանակի առաջնորդներ:
Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկվել են Ամերիկայի հայկական համայնքի առաջնորդների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ և մտահոգություններ, որոնցից են հայերի և այլ քրիստոնյաների կողմից բնակեցված Սիրիայի բոլոր տարածքներում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող օժանդակության հավասար բաշխումը, խաղաղ բնակչության կողմից մարդասիրական օգնություն ստանալու հնարավորության արգելափակման կանխումը, Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնություն տրամադրող Հայաստանի կառավարությանը և ոչ պետական կազմակերպություններին լրացուցիչ օժանդակության տրամադրումը, ինչպես նաև Լիբանանում Սիրիայից ժամանող փախստականների մարդասիրական զգալի կարիքները հոգացող Հայ եկեղեցուն ու բարեգործական կազմակերպություններին օժանդակության տրամադրումը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ նշված է, որ Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչների գրեթե կեսն արդեն իսկ լքել է Սիրիան՝ «ոմանք՝ ընդմիշտ, ոմանք՝ վերադառնալու հնարավորության հուսով»:
«Ավելի քան 10 հազար սիրիահայ արդեն իսկ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ևս մոտ 10 հազար սիրիահայ ապաստան է գտել Լիբանանում», - նշված է հաղորդագրության մեջ: