Մատչելի հղումներ

Ուկրաինան մեղադրվում է միգրանտների նկատմամբ բռնությունների մեջ


Ուկրաինան մեղադրվում է միգրանտների նկատմամբ բռնությունների մեջ

«Human Rights Watch» կազմակերպությունը հայտնել է, որ Ուկրաինայի տարածք ժամանող միգրանտները և ապաստան փնտրող անձինք երկրի պաշտոնատար անձանց կողմից ենթարկվում են ծեծի և երբեմն նույնիսկ խոշտանգումների կանոնավոր վտանգի։

Իրավապաշտպան այս կազմակերպության համաձայն, Եվրամիության անդամ պետություններից վերադառնալով Ուկրաինա, մարդիկ ենթարկվում են «բռնությունների ռիսկի»։

161 փախստականների, միգրանտների և ապաստան փնտրող անձանց հետ անցկացված հարցազրույցների հիման վրա կազմված 124–էջանոց հաշվետվությունում նշվում է նաև, որ Հունգարիայում կամ Սլովակիայում ապաստան փնտրող անձանց, ներառյալ խնամազուրկ երեխաների, դիմումներն անտեսվում են, և նրանք արագ արտաքսվում են այդ երկրներից։

Ուկրաինան դարձել է բռնություններից փախուստի դիմած՝ Եվրամիություն ուղևորվող միգրանտների տարանցման կենտրոն։ Դեպի ԵՄ միգրանտների հոսքը նվազեցնելու համար ԵՄ–ի և Ուկրաինայի միջև վերստին ընդունելու մասին կնքված պայմանագրով թույլատրվում է երրորդ երկրների քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինա։

«Human Rights Watch» կազմակերպության համաձայն, Ուկրաինայի կալանավայրերում որոշ պայմաններ բարելավվել են, սակայն բազմաթիվ միգրանտներ երկրի սահմանապահների ու ոստիկանության կողմից ենթարկվում են «անմարդկային և նվաստացնող» վերաբերմունքի։

Ուկրաինայի սահմանապահ ծառայության խոսնակը հերքել է ծառայության աշխատողների կողմից կանոնավոր բռնություններ կատարելու մեղադրանքները, սակայն ասել է, որ այս հարցը «մանրամասն կուսումնասիրվի»։

XS
SM
MD
LG