Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը 5 տոկոսով կրճատում է իր բյուջեն


ՄԱԿ-ը 5 տոկոսով կրճատում է իր բյուջեն
ՄԱԿ-ը 5 տոկոսով կրճատում է իր բյուջեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշել է եկող երկու տարիների ընթացքում 5 տոկոսով կրճատել տարեկան իր բյուջեն, ինչն անցած 5Օ տարիների ընթացքում այստեղ կրճատումներ իրականացնելու երկրորդ դեպքն է։


ՄԱԿ-ի տարեկան բյուջեն ներկա 5 մլրդ. 41Օ միլիոն դոլարից եկող երկու տարիներին կիջնի 5 մլրդ. 15Օ միլիոնի։
Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ողջունել է Գլխավոր ասամբլեայի այս քայլը՝ հայտարարելով, թե ՝՝Այսօր ամենուր են կառավարություններն ու մարդիկ կանգնած ֆինանսական խնդիրների առջեւ՛՛։ Նրա խոսքերով, միջազգային այս կառույցն ամեն ինչ կանի կրճատված բյուջեով իր առաքելությունը լիակատար իրականացնելու համար։


Ֆինանսական խնդիրների պատճառով կրճատումներ կատարելու կոչով Գլխավոր ասամբլեային էր նախապես դիմել Բան Կի-մունը ու հորդորել նախ եւ առաջ խնայղություններ կատարել` ճամբորդական ծախսերը կրճատելով:


XS
SM
MD
LG