ԱՄՆ-ի «United Airlines» ընկերությունն աշխատում է կարգավորել իր համակարգչային համակարգում գոյացած խնդիրները, որոնք ստիպել են դադարեցնել ու հետաձգել թռիչքները ԱՄՆ-ի ողջ տարածքում:
Ավիաընկերության համաձայն, ուրբաթ երեկոյան սկսված այս խնդիրը խաթարել է թռիչքները, ընկերության կայքի միջոցով ավիատոմսեր պատվիրելու, ինչպես նաև ընկերության կայքի շահագործման աշխատանքները։
«United Airlines» ընկերությունը դեռևս չի հայտնել, թե թռիչքների և ուղևորների վրա որքան է եղել համակարգչային համակարգի այս անսարքության ամբողջ ազդեցությունը: