Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ծավալվել»


ՄԱԿ. «Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ծավալվել»
ՄԱԿ. «Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ծավալվել»

Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նավի Փիլայն ասել է, որ Սիրիայում հակակառավարական ցուցարարների դեմ իրականացվող և բազմաթիվ զոհերի պատճառը դարձած բռնությունները վերածվել են քաղաքացիական պատերազմի:

Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը, հինգշաբթի օրը հանդես գալով Ժնևում, ասել է, որ Սիրիայի զինված ուժերի զինծառայողների գնալով աճող թիվը դասալքում է զինված ուժերը՝ երկրի կառավարության դեմ պայքար մղելու նպատակով:

Փիլայն ասել է նաև, որ Սիրիայում վերջին ութ ամսվա ընթացքում տեղի ունեցող բռնությունների զոհերի թիվը զգալիորեն գերազանցում է ՄԱԿ-ի գնահատականները, որոնց համաձայն այս երկրում տեղի ունեցող խռովությունների պատճառով արդեն զոհվել է մոտ 4 հազար մարդ:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Մարկ Թոները սակայն նշել է, որ Սիրիայում տեղի ունեցող բռնությունները չեն կարող համարվել քաղաքացիական պատերազմ, քանի որ ուժ գործադրելու համար հիմնական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա:

Այս ընթացքում ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Մոսկվան, չնայած ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Սիրիայի կառավարության նկատմամբ զենքի վաճառքի արգելք սահմանելու կոչերի, այս երկիր է առաքել գերձայնային թևավոր երկու հրթիռ:

Եվրոպական Միությունը հայտնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին: ԵՄ-ի պաշտոնատար անձանց համաձայն, պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է ևս 11 կազմակերպություն և 12 անձ:

Արաբական պետությունների լիգայի հանձնաժողովը հինգշաբթի օրը հրապարակել է ցուցակ, որտեղ ներառված Սիրիայի 17 քաղաքացուն արգելվել է այցելել արաբական պետություններ: Ցուցակում ընդգրկված անձանցից են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի եղբայրը, երկրի ամենահարուստ գործարարն ու նախարարների խորհրդի անդամները:

Արաբական պետությունների լիգայի պաշտոնատար անձանց համաձայն, այս ցուցակը և պատժամիջոցների իրականացման մասին այլ տեղեկությունները կներկայացվեն կիրակի օրը Դոհայում կայանալիք հանդիպման ընթացքում:

XS
SM
MD
LG