Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի հանձնակատարը հայտնել է այս շաբաթ Սիրիա և Լիբանան այցեր կատարելու իր ծրագրի մասին:
Վալերի Ամոսը երկուշաբթի օրը հայտնել է, որ եռօրյա իր այցը, որն ինքը նախատեսում է մեկնարկել երեքշաբթի օրը, նպատակ կհետապնդի հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Սիրիայում գնալով վատթարացող մարդասիրական իրավիճակին, ինչպես նաև այդ վիճակի ազդեցությանը երկրում մնացող և այլ պետություններ, ներառյալ Լիբանան, փախուստի դիմած մարդկանց վրա:
Արաբական լիգայի պետությունները հետաձգել են արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը պետք է կայանար կիրակի օրը Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքում և որի ընթացքում նախատեսվում էր քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև այս ամսվա սկզբին հրաժարական ներկայացրած ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանին փոխարինող թեկնածուի հարցը: Լիգայի պաշտոնյաները չեն տրամադրել հանդիպման հետաձգման վերաբերյալ որևէ մանրամասներ և որևէ նշում չեն արել հանդիպման նոր ամսաթվի վերաբերյալ:
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն անցյալ շաբաթ այցելել էր Թուրքիա՝ այս երկրի ղեկավարության հետ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:
Քլինթընը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի այլ պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հարևան Սիրիայում տիրող իրավիճակի հանգուցալուծման հարցերը: