Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Ջերմոցային գազերի մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշների»


Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության համաձայն, ջերմոցային հիմնական երեք գազերի պարունակությունը մթնոլորտում 2012 թվականին հասել էր ռեկորդային մակարդակների

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության համաձայն, ջերմոցային հիմնական երեք գազերի պարունակությունը մթնոլորտում 2012 թվականին հասել էր ռեկորդային մակարդակների:

ՄԱԿ-ի այս գործակալությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ մթնոլորտում ածխածնի երկօքսիդի, մեթանի և ազոտային օքսիդի պարունակությունը գերազանցել է նախկինում գրանցված առավելագույն մակարդակները:

Այս հայտնագործությունը նվազեցնում է գլոբալ տաքացումը նախաարդյունաբերական շրջանի մակարդակից երկու աստիճան ավելացմամբ սահմանափակելու ՄԱԿ-ի կողմից նախանշված նպատակին հասնելու հնարավորությունը:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ջերմոցային գազերի պարունակության ռեկորդային նոր մակարդակների մասին հայտնել է Վարշավայում ավելի քան 190 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք համաժողովի նախօրեին: Համաժողովի ընթացքում կքննարկվի ջերմոցային գազերի արտանետումը նվազեցնելուն ուղղված համաշխարհային պայմանագրի մինչև 2015 թվականը կնքելու հնարավորությունը:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ջարոդը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն առկա պայմաններում փոփոխություն չգրանցելու դեպքում գլոբալ տաքացումը կարող է մինչև 2100 թվականը բարձրացնել օդի ջերմաստիճանը Ցելսիուսի 4,6 աստիճանով:
XS
SM
MD
LG