ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանության է արժանացրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերահաստատող և Ղրիմում անցկացված՝ Ռուսաստանի կողմից թերակղզու բնռկցման պատճառը դարձած հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձևը:
Ուկրաինայի հեղինակությամբ ներկայացված ՄԱԿ-ի բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի անդամ 100 պետություն, 11 պետություն քվեարկել է դեմ, 58-ը՝ ձեռնպահ:
Բանաձևին դեմ, բացի Ռուսաստանից, քվեարկել են Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վերեսուելան ու Զիմբաբվեն:
Հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Ուկրաինայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրիյ Դեշչինան ասել է, որ Ռուսաստանի կողմից իրականացված գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը:
«Շատերը դեռևս փորձում են ընկալել սա որպես իրողություն, քանի որ դա տեղի է ունեցել Ուկրաինայում, Եվրոպայի կենտրոնում, դա տեղի է ունեցել 21-րդ դարում», - ասել է Ուկրաինայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դեշչինան:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուերն ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը «սատարում է այն գաղափարը, որ սահմանները պարզապես առաջարկություն չեն»:
«Մենք միշտ ասել ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանն ունի օրինական շահեր: Չափազանց հիասթափեցնող էր տեսնել, որ Ռուսաստանն իրեն պահում է այնպես, կարծես ուկրաինացիները Ղրիմի նկատմամբ չունեն օրինական որևէ շահ այն դեպքում, երբ Ղրիմը Ուկրաինայի մաս է կազմում», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը: