Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանում քննարկում է Սիրիայի խնդիրը


«Շատ կարևոր է չկորցնել Սիրիայի շուրջ գալիք ամսվա ընթացքում կայանալիք համաժողովի կազմակերպման համար ստեղծված դրական առաջխաղացման հնարավորությունը». Բան Կի-մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ժամանել է Ռուսաստան՝ այս երկրի պաշտոնյաների հետ Սիրիայի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:

Ռուսատան ուրբաթ օրը ժամանելուց հետո Բան Կի-մունն ասել է, թե այժմ «շատ կարևոր է չկորցնել Սիրիայի շուրջ գալիք ամսվա ընթացքում կայանալիք համաժողովի կազմակերպման համար ստեղծված դրական առաջխաղացման հնարավորությունը»:

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով Սոչի ժամանելուց հետո լրագրողների հետ անցկացված հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, թե ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի միջև վերջերս կայացած բանակցությունների արդյունքում ստեղծված դրական առաջխաղացման հնարավորությունը չպետք է վատնվի, այլ պետք է օգտագործվի՝ այն զարգացնելու համար:

Բան Կի-մունն ավելացրել է նաև, որ ՄԱԿ-ի մասնագետների խումբը պատրաստ է ցանկացած ժամանակ հետաքննել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության կողմից ապստամբների նկատմամբ քիմիական զենքի կիրառելու մեղադրանքները:

Ռուսատանի արտգործնախարար Լավրովը, արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին, ասել է, թե գերադասելի է, որ Սիրիայի շուրջ խաղաղության միջազգային համաժողովն անցկացվի հնարավորինս շուտ: Լավրովը նաև կոչ է արել Սիրիայի կառավարությանը թույլատրել քիմիական զենքերի ստուգման նպատակով տեսչական այցի կատարումը:
XS
SM
MD
LG