Մատչելի հղումներ

Սիրիա են ժամանել քիմիական զենքի հարցերով ՄԱԿ-ի փորձագետներ


Սիրիայում ՄԱԿ-ի աշխատողը ողջունում է Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ Անգելա Քանեին
Սիրիայում ՄԱԿ-ի աշխատողը ողջունում է Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ Անգելա Քանեին

Միավորված ազգերի կազմակերպությունը նախատեսում է քննիչներ ուղարկել Սիրիայի մի քանի վայր, որտեղ, ըստ կառավարական և ընդդիմության կողմից ներկայացված մեղադրանքների, այս երկրում շարունակվող հակամարտության կողմերից մեկը քիմիական զենք է կիրառել

Սիրիա չորեքշաբթի օրը ժամանել են Միավորված ազգերի կազմակերպության քիմիական զենքի հարցերով փորձագետներ, որոնք կքննարկեն երկրում քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ իրականացվելիք հետաքննությունը:

Սիրիայի կառավարության հրավերով Դամասկոս են ժամանել Շվեդիայի քիմիական զենքի փորձագետ Աքե Սելստրոմն ու Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ Անգելա Քանեն:

Միավորված ազգերի կազմակերպությունը նախատեսում է քննիչներ ուղարկել Սիրիայի մի քանի վայր, որտեղ, ըստ կառավարական և ընդդիմության կողմից ներկայացված մեղադրանքների, այս երկրում շարունակվող հակամարտության կողմերից մեկը քիմիական զենք է կիրառել:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը ցանկանում է, որ ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն անցկացնեն Հալեպի մարզի Խան ալ-Ասալ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած իրադարձության շուրջ, սակայն հրաժարվել է ավելի լայնածավալ՝ այլ տեղանքների ներառմամբ հետաքննություն անցկացնելուց:
XS
SM
MD
LG