ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նախօրոք չհայտարարված այցով չորեքշաբթի օրը ժամանել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի:
Լիբիայի մայրաքաղաքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կանցկացնի մի քանի ժամ, որոնց ընթացքում հանդիպումներ կանցկացնի Լիբիայի Անցումային ազգային խորհրդի անդամների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը երկուշաբթի օրը նշանակել է Աբդուռահիմ էլ-Քեիբին երկրի ժամանակավոր կառավարության նոր վարչապետի պաշտոնում:
Միացյալ Նահանգներում կրթություն ստացած, մասնագիտությամբ ճարտարագետ էլ-Քեիբն ասել է, որ երկրի ժամանակավոր կառավարությունը ձևավորելու ընթացքում և հաջորդ տալի Լիբիայում կայանալիք ազատ առաջին ընտրություններին նախապատրաստելիս ինքն առաջնություն է տալու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին:
Իրավապաշտպան կազմակերպությունները նախկինում մտահոգություն են հայտնել երկրում ութ ամիս շարունակվող ապստամբության ընթացքում Լիբիայի Անցումային ազգային խորհուրդի մարտիկների կողմից Քադաֆիի կողմնակիցներին և Աֆրիկայի այլ պետություններից երկրում գտնվող միգրանտների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքով:
Լիբիա կատարվող իր այցից հետո ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այցելելու է Ֆրանսիայի Կանն քաղաքը` «Մեծ քսանյակի» պետությունների գագաթաժողովին մասնակցելու նպատակով: