Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Աֆղանստանում բանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների»


ՄԱԿ. «Աֆղանստանում բանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների»
ՄԱԿ. «Աֆղանստանում բանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների»

Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, Աֆղանստանի իշխանությունները կանոնավոր կերպով խոշտանգումների են ենթարկել երկրի բանտերում գտնվող անձանց:

Այս երկրում ՄԱԿ-ի առաքելության կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում հարցազրույցներ են անցկացվել Աֆղանստանի ազգային ոստիկանության և հետախուզական Անվտանգության ազգային վարչության տնօրինության տակ գործող երկրի 22 նահանգի 47 ազատազրկման հաստատություններում գտնվող 379 ձերբակալված և բանտարկության մեջ գտնվող անձանց հետ:

Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, Անվտանգության ազգային վարչության տրամադրության տակ գտնվող բանտարկյալների հետ անցկացված հարցազրույցների ընթացքում հայտնաբերվել է, որ նրանցից կեսից ավելիի նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ և կտտանքներ, և նման պրակտիկա կանոնավոր կերպով կիրառվում է Վարչության տնօրինության տակ գտնվող ազատազրկման մի շարք այլ վայրերում:

Աֆղանստանի ոստիկանության տնօրինության տակ գործող ազատազրկման վայրերում գտնվող բանտարկյալների հետ անցկացված հարցազրույցների արդյունքում հայտնաբերվել է, որ նրանցից ավելի քան մեկ երրորդը նույնպես ենթարկվել է միջազգային օրենքով խոշտանգումներ համարվող վերաբերմունքի:

Ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ խոշտանգումների միջոցով ոստիկանները հիմնականում ստիպել են կասկածյալներին տեղեկություններ տրամադրել կամ խոստովանություն տալ:

Աֆղանստանում Միավորված ազգերի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի համաձայն, ՄԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ խոշտանգումներն ու սխալ վերաբերմունքը պետական քաղաքականություն չեն՝ հավելելով, որ ուսումնասիրության ընթացքում երկրի ոստիկանության և հետախուզական գործակալությունների կողմից համագործակցությունը նշանակում է, որ երկրում հնարավոր է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները:

Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության համաձայն, Աֆղանստանի իշխանությունները մեկնարկել են իրենց սեփական հետաքննությունը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի զեկույցի արդյունքները:

XS
SM
MD
LG