Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Աֆղանստանում ամեն օր զոհվում կամ վնասվածքներ է ստանում հինգ երեխա»


Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, երեխաները սկսել են ավելի հաճախ զոհ գնալ Աֆղանստանում վարվող պատերազմի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի կողմից հրապարակված նոր զեկույցի համաձայն, անցյալ տարվա ընթացքում երկրում չդադարող պատերազմի պատճառով զոհվել կամ վնասվածքներ է ստացել ավելի քան 1700 երեխա, մինչդեռ 2010 թվականին զոհել և վնասվածքներ է ստացած 1400 երեխա:

Զեկույցի համաձայն, Աֆղանստանում, որտեղ թալիբները մարտեր են վարում միջազգային և տեղական զինված ուժերի դեմ, զինյալների շարքերին միացել է ավելի քան 300 երեխա, որոնք զինյալների կողմից օգտագործվել են որպես ինքնասպան ահաբեկիչներ, ճանապարհների եզրի ռումբեր տեղադրել և զբաղվել զինյալների նյութական մատակարարմամբ:

Երեխաների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի գործակալությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորել է Աֆղանստանում հակամարտության բոլոր կողմերին մշտապես երաշխավորել երեխաների անվտանգությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հանդես է եկել զինյալներին և Աֆղանստանի կառավարությանն ուղղված ուղերձով, որտեղ կոչ է արել դադարեցնել երեխաների ներգրավումը պատերազմում և երկրի անվտանգության ուժերի շարքում:

XS
SM
MD
LG