Մատչելի հղումներ

Չեչեն ապստամբների առաջնորդը դադարեցնում է հրամանատարությունը


Չեչնիայի մահմեդական ապստամբների առաջնորդ` ինքնահռչակ “Կովկասի էմիր” Դոկու Ումարովը հայտարարել է, որ դադարեցնում է իր հրամանատարական գործունեությունը:

Կիրակի օրը համացանցում տեղադրված տեսանյությում Ումարովը հայտնել է, որ այդ պաշտոնը արդեն պետք է ստանձնի “երիտասարդ և առավել եռանդուն մի անձ”: Իր խոսքերով, հրամանատարի պաշտոնին նա նշանակել է Ասլամբեկ Վադալովին: Սակայն Ումարովն ասել է, որ չի դադարեցնի Ռուսաստանի հյուսիսկովկասյան տարածաշրջանում իսլամական պետության ստեղծմանն ուղղված իր գործունեությունը:

Ումարովը ներառված է Ռուսաստանի ամենավտանգավոր հանցագործների ցուցակում: Նախկինում նա հեռացել էր Ռուսաստանից անկախություն պահանջող ապստամբներից` առավել արմատական շարժում կազմավորելու նպատակով:

Ումարովը ստանձնել է Ռուսաստանում բազմաթիվ զոհերի պատճառ դարձած ահաբեկչական հարձակումների, ներառյալ սույն թվականի մարտ ամսին Մոսկվայի մետրոյում ինքնասպանների կողմից գրեթե միաժամանակ իրականացված պայթյունների պատասխանատվությունը, որոնց պատճառով զոհվել էր 39 մարդ:

Ումարովը ներառված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից հրապարակված ահաբեկիչների ցուցակում:

XS
SM
MD
LG