Ծանր քաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն այժմ նախապատրաստվում է այլ տեսակի մարտերի:
Կլիչկոն և իր գլխավորած «ՈՒԴԱՐ» հապավումը կրող կուսակցությունը, որի լրիվ անվանումը «Հանուն բարեփոխումների Ուկրաինայի դաշինք» է, հաղթանակ են տարել Ուկրաինայում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
Ավելի քան երկու մետր հասակ ունեցող բռնցքամարտիկն իր ընտրարշավի ընթացքում քննադատության է ենթարկել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարությունում տիրող կաշառակերությունն ու «ծանոթներին առաջ տանելու» քաղաքականությունը:
Քվեարկության նախնական արդյունքները հրապարակելուց հետո Կլիչկոն հայտնել է, թե նախատեսում է միանալ ընդդիմության դաշինքին:
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը նորեկ չէ քաղաքական ասպարեզում: Նախկինում նա երկու անգամ իր թեկնածությունն էր դրել Կիևի քաղաքագլխի ընտրությունների ընթացքում:
Իր կայքում հրապարակված հայտարարությունում Կլիչկոն նշել է, թե մուտք է գործել քաղաքական ասպարեզ՝ ելնելով իր երկրի համար «առավել լավ ապագա կառուցելու ցանկությունից»: Նրա համաձայն, Ուկրաինան, որը եղել է նախկին Խորհրդային Միության ամենախոշոր երկրորդ հանրապետությունը, շարունակում է հետ մնալ արևելաեվրոպական իր հարևաններիրց:
Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկոն բոքսի պատմության մեջ չորրորդ բռնցքամարտիկն է, որին հաջողվել է երեք անգամ նվաճել ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նախկինում նման արդյունքի էին հասել Մուհամեդ Ալին, Էվանդեր Հոլիֆիլդը և Լենոքս Լյուիսը: