Մատչելի հղումներ

«Ուկրաինայի ժողովուրդը թույլ չի տա արտերկրից հովանավորվող ավազակներին խաթարել ընտրությունները». Յացենյուկ


Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար մրցում է 21 թեկնածու, hասարակական կարծիքի հարցումների արդյունքների համաձայն, նախագահի թեկնածուների շրջանում առաջատար դիրքեր է զբաղեցնում միլիարդատեր Պետրո Պորոշենկոն

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկն ասել է, որ երկրի ժողովուրդը թույլ չի տալու «արտերկրից հովանավորվող ավազակներին» խաթարել ընտրությունները:

Ուկրաինայի հեռուստատեսությամբ շաբաթ օրը հեռարձակված իր ուղերձում Յացենյուկն ասել է, որ «Ուկրաինայի ազատության, բարեկեցության և եվրոպական ապագայի համար ուկրաինացիներն իրենց կյանքով են վճարել»՝ շեշտելով որ կիրակի օրը կայանալիք ընտրությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն:

Երկրի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովն իր հերթին հորդորել է բոլոր ընտրողներին մասնակցել Ուկրաինայում կիրակի օրը կայանալիք ընտրություններին: Նրա խոսքով, ընտրությունները կնպաստեն «Ուկրաինայի պետականության հիմքերի ամրապնդման»:

Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար մրցում է 21 թեկնածու: Հասարակական կարծիքի հարցումների արդյունքների համաձայն, նախագահի թեկնածուների շրջանում առաջատար դիրքեր է զբաղեցնում միլիարդատեր Պետրո Պորոշենկոն:
XS
SM
MD
LG