Մատչելի հղումներ

«Ռուսաստանին միանալը պատշաճ քայլ կդառնա». Ուկրաինայում գործող ռուսաստանամետ անջատողականներ


Դենիս Պուշիլին
Դենիս Պուշիլին

Դոնեցկի և Լուգանսկի մարզերն իրենց հռչակել են «Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետություն» և «Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետություն» և խզել են Կիևի հետ ունեցած բոլոր կապերը

Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականներ առաջնորդներից մեկը երկուշաբթի օրն ասել է, թե երկրի արևելյան շրջաններում անցկացված ինքնավարության հարցով հանրաքվեից հետո Ռուսաստանին միանալը «պատշաճ քայլ» կիդառնա»:

Այս մասին ասել է Դոնեցկ քաղաքում հանրաքվեի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Ռոման Լյագինը մամուլի հետ անցկացված հանդիպման ընթացքում:

Ուկրաինայի արևելյան շրջաններում անջատողականների հեղինակները պնդում են, թե Ուկրաինայից անկախություն ձեռք բերելու հարցով նախօրեին անցկացված հանրաքվեի ընթացքում Ռուսաստանից անկախություն ստանալու օգտին քվեարկել է մասնակիցների ավելի քան 80 տոկոսը:

Դոնեցկում գործող ռուսաստանամետ անջատողականների բարձրաստիճան ևս մեկ առաջնորդն Դենիս Պուշիլինն ասել է սակայն, որ չկան գալիք կիրակի օրը լրացուցիչ հանրաքվե անցկացնելու մասին որևէ ծրագրեր:

«Փորձագետների հետ քննարկում անցկացնելուց հետո մենք կորոշենք, թե որ երկրին ենք միանալու», - ասել է Դոնեցկի ռուսաստանամետ անջատողականների բարձրաստիճան ներկայացուցիչ Պուշիլինը:

Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականների առաջնորդները մեղադրում են Կիևին երկրի արևելյան շրջանների ուղղությամբ զինված գրոհ իրականացնելու մեջ՝ նշելով, որ Ուկրաինայի կառավարության անդամների մասնակցությամբ բանակցությունների հնարավորությունները սպառվել են:

Դոնեցկի և Լուգանսկի մարզերն իրենց հռչակել են «Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետություն» և «Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետություն» և խզել են Կիևի հետ ունեցած բոլոր կապերը:
XS
SM
MD
LG