Մատչելի հղումներ

Ուկրաինայում այսօր հարգում են Հոլոդոմորի զոհերի հիշատակը


ԱՄՆ-ի Սպիտակ տունը, անդրադառնալով Հոլոդոմորի տարելիցին, «մարդկանց ամենավատ կողմերի օրինակ և մարդու կողմից կատարված չարագործությունների մասին մտածելու հնարավորություն» է անվանել այն

Ուկրաինայում շաբաթ օրը նշվում է Հոլոդոմորի՝ արհեստականորեն ստեղծված սովի զոհերի հիշատակը, որին, տարբեր գնահատականներով, զոհ է գնացել մոտ 10 միլիոն մարդ:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը, անդրադառնալով Հոլոդոմորի տարելիցին, «մարդկանց ամենավատ կողմերի օրինակ և մարդու կողմից կատարված չարագործությունների մասին մտածելու հնարավորություն» է անվանել այն՝ միաժամանակ նշելով, որ Ուկրաինայի ժողովուրդն այդ ծանր տարիներին ցուցաբերել էր անսահման առաձգականություն ու խիզախություն և երբևէ չի դադարեցրել երազել անկախություն ձեռք բերելու մասին:

Խորհրդային Միության իշխանությունները 1932-ից 1933 թվականն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում իրականացրել էին գյուղացիների սեփականության և բերքի առգրավումը՝ Իոսիֆ Ստալինի բռնի կոլեկտիվացման շրջանակներում: Այս ընթացքում նույնիսկ չնչին քանակություններով սնունդ թաքցնելու կամ գողանալու մեջ մեղադրված անձինք ենթարկվում էին խիստ պատժի կամ գնդակահարության:

Խորհրդային իշխանությունների այս գործողությունների հետևանքով ծավալված սովի ժամանակ մարդիկ ստիպված էին եղել ուտել կռծողների, սննդի համար ոչ պիտան նյութեր և նույնիսկ դիմել մարդակերության:

Ուկրաինացիները պնդում են, որ Ստալինի այս քաղաքականությունը նպատակ էր հետապնդում ոչնչացնելու ուկրաինացիների ազգայնականությունը և բնաջնջել Ուկրաինայի ժողովրդին:
XS
SM
MD
LG