Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ է տարել Պետրո Պորոշենկոն


Պորոշենկոն նշել է, որ կօգտագործի հասանելի օրինական բոլոր եղանակները՝ Ուկրաինայի կազմ Ռուսաստանի կողմից այս տարվա մարտ ամսին բռնակցված Ղրիմը վերադարձնելու համար

Ուկրաինայի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ է տարել Պետրո Պորոշենկոն:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն, քվեաթերթիկների գրեթե մեկ երրորդի հաշվառման արդյունքներով Պորոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 54 տոկոսը:

Երկրորդ տեղը ընտրություններում զբաղեցրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որի թեկնածության օգտին իրենց ձայները տվել է ընտրողների 13 տոկոսը:

Ուկրաինայում նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Պետրո Պորոշենկոն երկուշաբթի օրը հույս է հայտնել, որ արդեն հունիսի առաջին կեսին կկարողանա հանդիպել Ռուսատանի ղեկավարների հետ:

Նա նշել է նաև, որ երկրի արևելյան շրջաններում կայունությունը վերականգնելու համար կպահանջվի Մոսկվայի աջակցությունը:

Պետրո Պորոշենկոն, բացի այդ, ասել է, որ պատրաստ է բանակցություններ անցկացնել զենքը վայր դնելու պատրաստ անջատողականների հետ, սակայն չի նախատեսում որևէ հանդիպում անցկացնել «երկիրը վտանգի տան դնող ահաբեկիչների հետ»:

Պորոշենկոն շեշտել է նաև, որ կօգտագործի հասանելի օրինական բոլոր միջոցները՝ Ուկրաինայի կազմ Ռուսաստանի կողմից այս տարվա մարտ ամսին բռնակցված Ղրիմը վերադարձնելու համար:
XS
SM
MD
LG