Ուկրաինայի նախագահն ու ընդդիմության երեք ներկայացուցիչներն ուրբաթ օրը ստորագրել են երկրում այս շաբաթ մի քանի տասնյակ զոհերի պատճառը դարձած քաղաքական ճգնաժամին վերջ տալու մասին համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրելուց հետո քիչ անց Ուկրաինայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքներով հավանության է արժանացել երկրի 2004 թվականի սահմանադրության գործողությունը վերականգնելու մասին որոշումը, ինչը երկրի նախագահին զրկում է որոշ լիազորություններից և բարձրացնում է խորհրդարանի դերը:
2004 թվականի սահմանադրության գործողությունը վերականգնելը եղել է Ուկրաինայի հակակառավարական ակտիվիստների հիմնական պահանջներից մեկը:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ավելի վաղ հայտնել էր արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամության մասին և խոստացել էր կազմել կոալիցիոն կառավարություն:
Այս հայտարարություններով Վիկտոր Յանուկովիչը հանդես էր եկել իր կառավարության և երկրի ընդդիմության ներկայացուցիչների միջև հինգշաբթի լույս ուրբաթ անցկացված բանակցությունների արդյունքներով, որոնք կայացել էին՝ Եվրամիության դիվանագետների միջնորդությամբ:
Ուկրաինայի նախագահի և ընդդիմության միջև ուրբաթ օրը համաձայնագրի ստորագրելուց առաջ գործարքի ԵՄ-ի միջնորդներից մեկը՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն գործարքը փոխզիջման լավ հնարավորություն է ընձեռում Ուկրաինայում և «դեպի բարեփոխումներ և Եվրոպա ճանապարհ է բացում»:
«Լեհաստանն ու ԵՄ-ը սատարում են այն», - նշել է Լեհաստանի արտգործնախարարը:
Ուկրաինայի նախագահի և ընդդիմության միջև գործարքը ստորագրելուց առաջ ընդդիմության առնվազն մեկ առաջնորդ նշել էր, որ պնդելու է դրա մեջ առնվազն մեկ նախապայման ներառելու մասին:
Երկրի ազգայնական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը պահանջել է, որ նոր կառավարության կազմում չընդգրկվեն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն և գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:
ԴԻՏԵ՛Ք «ԱԶԱՏ ԵՎՐՈՊԱ/ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայանի ուղիղ հաղորդումը Կիևից
Ուկրաինայի խորհրդարանի շենքի հսկողությունն իրականացնող ոստիկանության ստորաբաժանումներն այս ընթացքում հեռացել են խորհրդարանի շրջակայքից: Ավելի վաղ ստացվել էին հակակառավարական ցույցերի էպիկենտրոնի վերածված Կիևի Անկախության հրապարակի մոտակայքում հրազենային կրակոցների մասին հաղորդագրություններ: Ուկրաինայի կառավարությունը կրակոցներ արձակելու մեջ մեղադրել է ոստիկանության դեմ գործողություններ իրականացնող ցուցարարներին:
Ուկրաինայում նախօրեին գրանցվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո երկրի պատմության մեջ ամենաարյունալի օրը: Կիևի կենտրոնում ոստիկանության հատուկ ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, որոշ տվյալների համաձայն, զոհերի թիվը կազմել էր ավելի քան 70 մարդ, կան հարյուրավոր տուժածներ: