Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովն ասել է, որ պարտքային ճգնաժամից խուսափելու շուրջ Ռուսաստանի հետ կնքված գործարքը թույլ կտա Ուկրաինային բարելավել տնտեսության վիճակը և խուսափել փլուզումից:
Այս հայտարարությամբ Ուկրաինայի վարչապետը հանդես է եկել Մոսկվայում Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև ձեռք բերված համաձայնությունից մեկ օր անց:
Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կչլիչոն սակայն թերահավատորեն է ընդունել Մոսկվայի և Կիևի միջև գործարքի կնքման մասին լուրերը՝ ասելով, թե նախագահ Յանուկովիչը Մոսկվային է փոխանցել Ուկրաինայի ազգային շահերը, անկախությունն ու առավել բարեկեցիկ կյանքի մասին ուկրաինացիների բոլոր հույսերը:
Կլիչկոյի համաձայն, Ուկրաինայի ժողովուրդն իրավունք ունի տեղյակ լինելու այն մասին, թե Յանուկովիչը ինչ է խոստացել Կրեմլին՝ տնտեսական աջակցության փոխարեն: Նա նաև երկրում վաղաժամ ընտրությունների անցկացնելու կոչ է արել՝ խոստանալով դնել իր թեկնածությունը և ընտրապայքար ծավալել ընդդեմ Ուկրաինայի ներկայիս նախագահի:
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին, մեկնաբանելով Կիևի և Մոսկվայի միջև Ռուսաստանի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման մասին գործարքը, նշել է, որ դրանով հաշվի չեն արվել Եվրամիության հետ հարաբերությունների մերձեցման մասին համաձայնագրից Յանուկովիչի հրաժարվելու դեմ իրենց բողոքն արտահայտող տասնյակ հազարավոր ուկրաինացիների մտահոգությունները: