Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն բողոքի ցույցերը շարունակվելու են՝ չնայած երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից ընդդիմության առաջնորդներից երկուսին կառավարական բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու մասին արված առաջարկության:
Ընդդիմության առաջնորդների համաձայն, բողոքի ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև չբավարարվեն վաղաժամ ընտրությունների, կալանավորված ցուցարարների ազատ արձակման, ինչպես նաև բողոքի ցույցերն արգելող օրենքները չեղյալ հայտարարելու մասին պահանջները:
Հազարավոր ցուցարարներ կիրակի օրը հավաքվել են Կիևում՝ հարգանքի տուրք մատուցելու անցյալ շաբաթ տեղի ունեցած բախումների ժամանակ հրազենային վնասվածքից զոհված 25-ամյա ցուցարարի հիշատակին:
Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում կիրակի ավելի վաղ ցուցարարներն արգելափակել են կառավարության շենքը, որի ներսում եղել են ոստիկանության ծառայողներ: Ցուցարարները քարեր և ծխային ռումբեր են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, որոնք ի պատասխան կրակ են բացել՝ կիրառելով ձայնային նռնակներ և արցունքաբեր գազ: Ոստիկանության ծառայողներին ավելի ուշ հնարավորություն է տրվել դուրս գալու շենքից:
Կիևի անկախության հրապարակում ընդդիմության առաջնորդ Արսենի Յասենյուկը շաբաթ օրը, հանդես գալով ցուցարարների առջև, ասել էր, որ ընդդիմությունը «չի վախենում» քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելուց: Յասենյուկն ասել էր, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեռևս պետք է ընդունի ընդդիմության հիմնական մի քանի պահանջ, և որ բանակցությունները կշարունակվեն:
Ուկրաինայի նախագահը վարչապետի պաշտոն էր առաջարկել Յասենյուկին, իսկ բռնցքամարտի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոյին նախագահն Յանուկովիչն առաջարկել էլ զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը:
Արսենի Յասենյուկի կողքին շաբաթ օրը կանգնած Կլիչկոն ասել էր, որ բողոքի ցույցերը չեն դադարի այնքան ժամանակ, մինչև կառավարությունը չկատարի ցուցարարների բոլոր պահանջները: