Մատչելի հղումներ

Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նախկին նպատակից


Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց երկրի չեզոք կարգավիճակը հաստատելու մասին մի բանաձեւ՝ հրաժարվելով ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նախկին ձգտումներից։

Բանաձեւը, որը պաշտպանում է ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախաձեռնությունը, շատ հեշտությամբ անցավ առաջին ընթերցմամբ։

Այս բանաձեւն արգելում է Ուկրաինային մասնակցել որեւէ ռազմական կամ քաղաքական դաշինքի, սակայն թույլ է տալիս փոխադարձ շահերի դեպքում համագործակցել ՆԱՏՕ-ի եւ այլ կառույցների հետ։

Օրենքն Ուկրաինային տալիս է նաեւ Եւրոպական Միությանն անդամակցելու հնարավորություն։
Իսկ նախկին, արեւմտամետ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի օրոք, հակառակ Ռուսաստանի ուժեղ ընդդիմությանը, ՆԱՏՕ-ին անդամակցումը դարձել էր Ուկրաինայի գերխնդիր։

Ուկրանինան զորքեր է տրամադրել ՆԱՏՕ-ին Բալկաններում, այս դաշինքի հետ համագործակցել Աֆղանստանում իրականացված առաքելության ժամանակ՝ թույլ տալով իր տարածքն օգտագործել ոչ մահաբեր բեռներ փոխադրելու համար։


XS
SM
MD
LG