Ուկրաինայում կրկին հետաձգվել է հարկերից խուսափելու և ֆինանսական միջոցների յուրացման մեջ մեղադրվող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենյոյի դատավարությունը:
Դատավորը երեքշաբթի օրը, մեջբերելով Ուկրաինայի ընդդիմության 51-ամյա առաջնորդի կողմից առողջական վատ վիճակի պատճառով Խարկովի դատարանի դահլիճ ներկայանալուց հրաժարվելու հանգամանքը, դատական հաջորդ նիստի օր է նշանակել սեպտեմբերի 11-ը:
Տիմոշենկոյին այժմ մեջքի հետ կապված խնդիրների բուժում է տրամադրվում:
Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն մեղադրվում է 1990-ական թվականներին «Միավորված էներգահամակարգեր» կազմակերպությունը գլխավորելու ընթացքում հարկերից խուսափելու մեջ:
Յուլիա Տիմոշենկոն արդեն իսկ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Մեղադրող կողմի համաձայն, գործարքի պատճառով Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս: Նա սակայն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք քաղաքական վրեժխնդրություն են ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:
Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող են որակել Տիմոշենկոյին ներկայացված մեղադրանքները: