Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ասել է, թե Կիևի կողմից Եվրոպական Միության հետ քաղաքական և ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելուց առաջ իր երկրին անհրաժեշտ է տրամադրել տնտեսական և ֆինանսական աջակցություն:
Վիլնյուսում նոյեմբերի 29-ին կայացած Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթաժողովում ունեցած իր ելույթում Ուկրաինայի նախագահն ասել է, թե դաշինքի հետ ցանկացած գործարք կախված է Ուկրաինային տնտեսական աջակցության համատեղ ծրագրից:
Յանուկովիչն առաջարկել է եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի միջև և հորդորել է Բրյուսելին օգնություն տրամադրել Ուկրաինային՝ ԱՄՀ-ի հնարավոր վարկի պայմանների մեղմացման գործում: Եվրամիությունը սակայն հերքել է եռակողմ բանակցությունների անցկացման գաղափարը՝ պնդելով, որ Յանուկովիչը պետք է իր վրա վերցներ համաձայնագիրը կնքելու պարտավորությունը:
Եվրոպական Միության դիվանագետներից մեկի համաձայն, Ուկրաինայի նախագահը պետք է կատարեր «հավատքի ցատկ», որին նա պատրաստ չի եղել:
Եվրամիության առաջնորդներին, այնուամենայնիվ, հաջողվել է Ասոցացման համաձայնագրեր կնքել Վրաստանի և Մոլդովայի հետ:
Չնայած այն հանգամանքի, որ վիլնյուսյան գագաթաժողովի մասնակիցների կողմից Յանուկովիչին մտափոխ անելու ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, Եվրամիության առաջնորդները շարունակել են «զգույշ լավատեսություն» արտահայտել: Այսպես, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ուրբաթ օրը Վիլնյուսում ասել է, թե Ուկրաինայի հետ գործընկերության առաջարկությունը բաց է մնում՝ միաժամանակ խոստովանելով, որ Յանուկովիչին մտափոխ անելու բոլոր ջանքերը ձախողվել են՝ չնայած «վերջինիս նկատմամբ անկասկած գործադրված ճնշման»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը նշել է, որ չի տեսնում Ուկրաինայի հետ վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում համաձայնագրի ստորագրման հնարավորություն:
«Հույս չունեմ, որ դա տեղի կունենա, սակայն դուռը բաց է մնում: Ցանկանում ենք աներկիմաստ հասկացնել, որ ԵՄ-ը պատրաստ է ընդունել Ուկրաինային ասոցացված անդամի կարգավիճակով», - նշել է Գերմանիայի կանցլերը:
Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին այնուամենայնիվ հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների ձախողումից հետո համաձայնագիր կնքելու որևէ հնարվորություն չի մնացել: Պատասխանելով բանակցությունների արդյունքների վերաբերյալ հարցին՝ Սիկորսին անցել է, թե «ամեն ինչ ավարտված է»:
Գագաթաժողովն անցկացնող երկրի՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն իր հերթին մատնանշել է, որ Ուկրաինայի նախագահն իր ելույթում խոսել է ոչ թե համաձայնագրի, այլ Ուկրաինայի տնտեսական խնդիրների և դրանց լուծման անհրաժեշտության մասին:
«Նա ցանկանում է, որ այս խնդիրները համատեղ լուծեն Եվրամիությունն ու Ռուսաստանը», - ասել է Լիտվայի նախագահը:
Եթե գալիք մի քանի շաբաթվա կամ ամիսների ընթացքում Եվրամիությունը կարողանա համոզել Յանուկովիչին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ապա դա կնշանակի, որ տնտեսական հսկա ներուժ ունեցող Ուկրաինան դուրս կգա Մոսկվայի ազդեցության տակից՝ բարելավելով հարաբերություններն Արևմուտքի հետ:
Ռուսաստանն այնուամենայնիվ ցանկանում է, որ Ուկրաինային անդամակցի իր կողմից ստեղծած Մաքսային միությանը, որում Մոսկվան Եվրամիությանը հակակշիռ է տեսնում: