Մատչելի հղումներ

ԵՄ-ը պարտավորվել է վերացնել մուտքի արտոնագրերը Ուկրաինայի քաղաքացիների համար


ԵՄ-ը պարտավորվել է վերացնել մուտքի արտոնագրերը Ուկրաինայի քաղաքացիների համար
ԵՄ-ը պարտավորվել է վերացնել մուտքի արտոնագրերը Ուկրաինայի քաղաքացիների համար

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ԵՄ-ի ղեկավարության հետ ձեռք է բերել համաձայնություն, ըստ որի մշակվելու է դեպի Եվրամիություն ճանապարհորդող Ուկրաինայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերացման գործողությունների ծրագիր:

Այս ծրագրի մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Հոզե Մանուել Բառոզուն հայտնել է երկուշաբթի օրը:

Նա ասել է, թե ԵՄ-ը նպատակ ունի «համագործակցել Ուկրաինայի հետ քաղաքական և տնտեսական առավել սերտ ինտեգրման ուղղությամբ»:

ԵՄ-ի և Ուկրաինայի ղեկավարության կողմից երկուշաբթի օրն անցկացված հանդիպումն առաջինն էր` Յանուկովիչի կողմից այս տարվա փետրվար ամսին իր պաշտոնը ստանձնելու ժամանակից:

XS
SM
MD
LG