Մատչելի հղումներ

«Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ ընտրությունները խաթարելու համար». Տուրչինով


Անդրադառնալով Ուկրաինայի արևելյան շրջաններում նախագահական ընտրություններին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ այս տարածաշրջաններում ընտրություններն «անցնում են չափազանց ծանր պայմաններում»

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը մամուլի ներկայացուցիչների հետ ընտրատարածքներից մեկում անցկացված հանդիպման ընթացքում ասել է, որ երկրում անցկացվող նախագահական ընտրություններին քվեարկողների մասնակցությունը բարձր է:

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունն անում է ամեն ինչ, որ խաթարի Ուկրաինայում անցկացվող ընտրությունները, մասնավորապես երկրի արևելյան շրջաններում: Չնայած սպառնալիքների՝ հազարավոր ընտրատարածքներ աշխատում են», - ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը:

Օլեքսանդր Տուրչինովը համոզվածություն է հայտնել, որ ընտրությունները խաթարելու փորձերն ազդեցություն չեն ունենա Ուկրաինայի քաղաքացիների կամարտահայտության վրա, և նրանք կընտրեն այն նախագահին, որին վստահում են:

Անդրադառնալով Ուկրաինայի արևելյան շրջաններում նախագահական ընտրություններին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ այս տարածաշրջաններում ընտրություններն «անցնում են չափազանց ծանր պայմաններում»:
XS
SM
MD
LG