Մատչելի հղումներ

Ուկրաինայի սահմանին ոչնչացվել է 15 ռուսաստանամետ անջատողական


Ուկրաինայի կառավարությունը արձակել է Ռուսաստանի հետ սահմանի, այդ թվում՝ «Մարինովկա» անցագրային կետի, մասամբ արգելափակման մասին հրաման՝ նպատակ հետապնդելով կանխել երկրի տարած զինյալների ներխուժումը

Ուկրաինայի անվտանգության ուժերի և ռուսաստանամետ անջատողականների միջև Ուկրաինայի և Ռուսատանի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում ոչնչացվել է ռուսաստանամետ առնվազն 15 անջատողական:

Այս մասին հեռուստաելույթում հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, որի համաձայն բախումները տեղի էին ունեցել նախօրեին Ուկրաինայի սահմանապահների և Ռուսաստանից բեռնատարների և հետևակի զրահապատ մեքենաներով ժամանած անձանց միջև, որոնք փորձել էին հատել Ուկրաինայի սահմանը երկրի արևելյան Մարինովկա գյուղի մոտակայքում:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդականի համաձայն, դրա հետ մեկտեղ Ուկրաինայի սահմանապահների ուղղությամբ հարձակում են գործել Ուկրաինայի տարածքից ժամանած ավելի քան հարյուր զինյալ:

Գերաշչենկոն տեղեկացրել է, որ ռուսաստանամետ անջատողականների հետ բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել Ուկրաինայի հին զինծառայող, ոչնչացվել է 15 անջատողական, որոնց դիակները տեղափոխվել են հարևան քաղաք:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդականի հաղորդագրությունը սակայն դեռևս չի հաստատվել անկախ աղբյուրների կողմից:

Այս բախումներից հետո Ուկրաինայի կառավարությունը արձակել է Ռուսաստանի հետ սահմանի, այդ թվում՝ «Մարինովկա» անցագրային կետի, մասամբ արգելափակման մասին հրաման՝ նպատակ հետապնդելով կանխել երկրի տարած զինյալների ներխուժումը:

Ռուսատանի արտաքին գործերի նախարարությունը վրդովմունք է արտահայտել Ուկրաինայի իշխանությունների այս քայլով:
XS
SM
MD
LG