Մատչելի հղումներ

Զույգ պայթյուններ Դամասկոսում


Պայթյունների թիրախն էր Սիրիայի զինված ուժերի հրամանատարական կենտրոնը

Սիրիայի ապստամբները չորեքշաբթի օրը հարձակում են իրականացրել Դամասկոսի կենտրոնում, որի թիրախն էր երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինված ուժերի հրամանատարական կենտրոնը:

Պայթյուններից հետո, որի համար պատասխանատվությունը ստանձնել են Սիրիայի ապստամբները, շենքում հրդեհ է բռնկվել:

Ըստ ապստամբների ղեկավարների, պայթյունի հետևանքով զոհվել է մեկ տասնյակից ավելի մարդ: Սիրիայի զինված ուժերը սակայն հերքում են այս տեղեկությունը՝ պնդելով, որ պայթյունների հետևանքով երկրի զինված ուժերի ղեկավարներից որևէ մեկը վնասվածքներ չի ստացել: Զինված ուժերի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ պայթյուններից մեկն իրականացվել է պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայի միջոցով:

Սիրիայի տեղեկատվության նախարարի համաձայն, պայթյունները «միայն նյութական վնաս» են հասցրել:

Իրանի «Press TV» հեռուստաընկերությունն իր հերթին հաղորդել է, որ պայթյունը լուսաբանելու ժամանակ դիպուկահարների կրակոցներից զոհվել է հեռուստաընկերության լրագրողներից մեկը, իսկ Իրանի պետական ևս մեկ լրատվական գործակալության Դամասկոսի գրասենյակի ղեկավարը վնասվածքներ է ստացել:

Ապստամբների կողմից իրականացված պայթյունը վերջինն է արդեն 18 ամիս շարունակվող հակամարտության ընթացքում իրականացված նման գործողությունների շարքում:

Սիրիայի ընդդիմության մարտիկները երեքշաբթի օրը պայթյուն էին իրականցրել՝ ուղղված կառավարական զինված ստորաբաժանումների մարտիկների դեմ: Ապստամբները հույս էին հայտնել, որ այս հարձակման միջոցով կհաջողվի վերացնել Սիրիայի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների:
XS
SM
MD
LG