Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Նիգերիայում՝ պայթյունների հետևանքով


Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել բազմաթիվ զոհերի պատճառը դարձած պայթյունների համաձայն, սակայն դրանք իրականացման մեջ կասկածում են իսլամիստ ծայրահեղականների «Բոկո Հարամ» խմբավորումը

Նիգերիայի Ջոս քաղաքի մարդաշատ վայրերից մեկում իրականացված զույգ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 118 մարդ:

Երկրի իշխանությունների համաձայն, երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով քանդվել է մի քանի շենք և առաջացել են հրդեհներ, որոնք դեռևս չի հաջողվել մարել: Նրանց համաձայն, զոհվածների թիվը կարող է աճել:

Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջանաթանը «անգութ և չար» է անվանել իրականացված պայթյունները՝ շեշտելով, որ ինքը վճռական է ահաբեկչության դեմ ուղղված պայքարը շարունակելու գործում:

Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել բազմաթիվ զոհերի պատճառը դարձած պայթյունների համաձայն, սակայն դրանք իրականացման մեջ կասկածում են իսլամիստ ծայրահեղականների «Բոկո Հարամ» խմբավորումը, որը Նիգերիայում իրականացրել է հազարավոր մարդկանց սպանությունները, իսկ անցյալ ամիս առևանգել է դպրոցական տարիքի 300 աղջիկ:
XS
SM
MD
LG