Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «վերջին նախազգուշացնումն» է արել ցուցարարներին՝ պահանջելով, որ նրանք հեռանան Ստամբուլի Թաքսիմ հրապարակից:
Վարչապետ Էրդողանն ասել է, թե ոստիկանությունը 24 ժամվա ընթացքում հրապարակից կհեռացնի «բոլոր խռովարարներին»:
Էրդողանը նախօրեին հանդիպում է անցկացրել ցուցարարների պատվիրակության հետ, որոնցից շատերը սակայն չեն ցանկացել մասնակցել բանակցությունների՝ ասելով, թե կառավարությունն ինքն է ընտրել ցուցարարների պատվիրակության մասնակիցներին:
Թուրքիայի կառավարությունը սակայն նշել է, թե նախատեսում է հանրաքվեի դնել զբոսայգում շինարարություն իրականացնելու հարցը, որը և դարձել էր երկու շաբաթ առաջ զանգվածային հակակառավարական ցույցերի բռնկման պատճառը:
Վարչապետ Էրդողանն այս շաբաթվա սկզբին ասել էր, թե «բողոքի ցույցերը Թուրքիայի հեղինակությանն ու տնտեսությանը վնաս հասցնելու կանխամտածված փորձ են»: Նրա համաձայն, ցուցարարները «ցանկանում են կանխել Թուրքիայի վերելքը», և վերջիններս օգտագործվում են ֆինանսական և զանգվածային լրատվության ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների կողմից՝ Թուրքիայի տնտեսությանը վնաս հասցնելու նպատակով:
Թուրքիայում երկու շաբաթ առաջ սկսված բողոքի ցույցերի ընթացքում, որոնք ցրելու համար ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, ջրցաններ և լուսաձայնային նռնակներ, զոհվել է չորս մարդ, վնասվածքներ է ստացել մոտ 5 հազար ցուցարար, ձերբակալվել է բողոքի ցույցերի մի քանի հազար մասնակից:
Թուրքիայի ընդդիմությունը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է մեղադրում լարվածություն առաջացնելու և բախումների պատճառը դարձած քաղաքականություն վարելու մեջ: