Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է քաղաքական իր հակառակորդներին այն մասին, որ նրանք «թանկ են վճարելու» իրեն ու իր գլխավորած կուսակցությանը կոռուպցիայի մեջ մեղադրանքներ ներկայացնելու համար:
Այս հայտարարությամբ Թուրքիայի վարչապետը հանդես է եկել Անկարայում կիրակի օրը՝ իր հազարավոր կողմնակիցների առջև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տանելու մասին ուղերձով հանդես գալու ժամանակ: Շատերն այս ընտրությունները համարում են հանրաքվե՝ վարչապետ Էրդողանի և իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության հարցի շուրջ:
Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վաղ արդյունքների համաձայն, Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ձայների մոտ 45 տոկոսը, մինչդեռ ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական» կուսակցության՝ մոտ 25 տոկոսը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման ընթացքում սակայն տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով զոհվել է ութ մարդ: Թուրքիայի իշխանությունների համաձայն, բախումները տեղի էին ունեցել Սիրիայի հետ սահմանամերձ երկու գյուղերում, որտեղ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վնասվածքներ է ստացել 13 մարդ:
Թուրքիայում անցյալ շաբաթ արգելափակվել էր մուտքը դեպի «Twitter» սոցիալական կայք, երբ միկրոբլոգների հրապարակման համար այս կայքն օգտագործվել էր՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր որդու նկատմամբ կոռուպցիայի մեջ մեղադրանքների ձայնագրությունը տարածելու նպատակով:
Թուրքիայի իշխանություններն այս շաբաթվա սկզբին արգելափակել էին մուտքը դեպի «YouTube» կայքն այն բանից հետո, երբ այնտեղ հրապարակվել էր Թուրքիայի արտգործնախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների կողմից Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման քննարկման ըստ էության «արտահոսված» ձայնագրությունը:
Թուրքիայի վարչապետի գլխավորած՝ հիմնականում սունի մահմեդականներից բաղկացած կառավարությունը սատարում է Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ պայքար մղող ընդդիմության տարրերին: Վերլուծաբանների համաձայն, Թուրքիայի տարածքով, բացի այդ, անցնում է Սիրիայի ապստամբներին ուղարկվող ռազմական պաշարների հիմնական մասը:
Էրդողանը կիրակնօրյա իր ուղերձում «Թուրքիայի ուղղությամբ հարձակում իրականացնելուն» է հավասարեցրել է «YouTube» կայքում հրապարակված արտահոսված ձայնագրությունը՝ կապելով այս իրադարձությունն իր նախկին դաշնակից, ԱՄՆ-ում իր գործունեությունն այժմ իրականացնող իսլամական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության հետ: Էրդողանի համաձայն, Գյուլենն օգտագործում է Թուրքիայի ոստիկանության կազմում առկա իր հետևորդների ցանցը՝ իր նկատմամբ կոռուպցիայի գործ նախապատրաստելու համար: