Մատչելի հղումներ

Բանակցություններ անցկացնելու նպատակով Թուրքիա է ժամանել ԱՄՆ-ի բարձրաստիճան հրամանատարը


Իրաքում մարտական գործողությունների ավարտից հետո, բանակցություններ անցկացնելու նպատակով Թուրքիա է ժամանել ԱՄՆ-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը:

Ուրբաթ օրը Անկարայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար ծովակալ Մայք Մյուլլենը հանդիպում է ունենալու Թուրքիայի զինված ուժերի նոր հրամանատար Ըշըք Քոշաների հետ:

ԱՄՆ-ի դեսպանության կողմից հրապարակված հայտարարությունում ասված է, որ նրանց բանակցությունների համար որևէ օրակարգ նախանշված չէ:

Թուրքիայի պաշտոնյաների խոսքով, բանակցությունների ընթացքում արդեն քննարկվել է Թուրքիայի տարածքով ԱՄՆ-ի ռազմական սարքավորումներն Իրաքից դուրս բերելու հարցը:

XS
SM
MD
LG