Մատչելի հղումներ

Թուրքիան խստացնում է հսկողությունը դատական մարմինների նկատմամբ


Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծն ուրբաթ լույս շաբաթ գիշերվա ընթացքում, որի ժամանակ բռնկված վեճի հետևանքով վնասվածքներ է ստացել երկու օրենսդիր

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի դատավորներին և դատախազներին նշանակող խորհրդի նկատմամբ կառավարության կողմից ավելի խիստ հսկողության իրավունք տրամադրելու մասին օրինագծին:

Թուրքիայի ընդդիմության համաձայն, նոր օրենքը, որն ուժի մեջ կմտնի երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո, կսահմանափակի դատական իշխանության անկախությունը:

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծն ուրբաթ լույս շաբաթ գիշերվա ընթացքում, որի ժամանակ բռնկված վեճի հետևանքով վնասվածքներ է ստացել երկու օրենսդիր:

Օրինագիծը ներկայացվել էր խորհրդարանին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կառավարության կողմից այն ընթացքում, երբ այն փորձում է հաղթահարել կաշառակերության սկանդալը, որի մեջ ներառված են վարչապետին մոտ կանգնած անձինք:

Թուրքիայի ընդդիմադիր հիմնական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն կուսակցությունը նախատեսում է բողոքարկել օրենքը՝ խորհրդարանի կողմից այն հավանության արժանացնելու դեպքում:
XS
SM
MD
LG