Մատչելի հղումներ

Թուրքիան իր տարածքում թալիբների ներկայացուցչություն հիմնելու ցանկություն է հայտնել


پاکستان میں ویلنٹائن ڈے
پاکستان میں ویلنٹائن ڈے

Թուրքիան քննարկելու է իր տարածքում թալիբների ներկայացուցչություն հիմնելու հնարավորություն, եթե այդ խնդրանքով դիմի Աֆղանստանի ղեկավարությունը:

Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի համաձայն, այս քայլը թույլ կտա զինյալների խմբավորման ներկայացուցիչներին հանդիպումներ անցկացնել Աֆղանստանի պաշտոնյաների հետ «անկողմնակալ» միջավայրում:

Դավութօղլուն և Թուրքիայի այլ պաշտոնատար անձինք ասել են, որ պատրաստ են ցանկացած ջանք գործադրել` Աֆղանստանում խաղաղության հասնելու համար:

Այս տարվա սկզբին Թուրքիայի պաշտոնատար անձինք հանդիպում են անցկացրել Աֆղանստանի կառավարության կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի նախագահի հետ, որի խնդիրն է` գտնել Աֆղանստանում վարվող պատարեզմը դադարեցնելու քաղաքական լուծում` խրախուսելով թալիբներին վայր դնել զենքը և ընդունել Աֆղանստանի սահմանադրությունը:

XS
SM
MD
LG