Աշխարհի տերությունների հետ Իրանի կողմից վերջերս ձեռք բերված համաձայնությունը, որով նախատեսում է այս երկրի միջուկային ծրագրի որոշ մասերի դադարեցումը՝ փոխարենը ստանալով պատժամիջոցների թեթևացում, Իրանի հետ տնտեսական և ֆինանսական հարաբերությունների ծավալների կտրուկ ավելացման հույս է տվել Անկարային:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն վերջերս այցելել էր Թեհրան, որտեղ ասել էր, թե Անկարան նախատեսում է մոտակա ժամանակներում ավելի քան 30 միլիարդ դոլարով ավելացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ծավալը՝ միաժամանակ նպատակ դնելով մինչև 2020 թվականը տարեկան 100 միլիարդ դոլարի հասցնել Իրանի հետ առևտրի ծավալները:
Թուրքիան Իրանում արդյունահանվող բնական գազի ամենամեծ սպառողն է: Երկու պետությունների միջև առևտրի ծավալն այժմ կազմում է 20 միլիարդ դոլար, և դրա ամենամեծ մասը բաժին է ընկնում Իրանից Թուրքիա էներգակիրների ներմուծմանը:
Վերլուծաբանների համաձայն, Թուրքիայում արտադրված ապրանքների ներմուծումն Իրան արդեն իսկ ավելացել է՝ չնայած առևտրի համար գործող սահմանափակումների, և այս միտումը կարող է շարունակվել՝ պատժամիջոցների թեթևացման հետ մեկտեղ:
Փորձագետները սակայն պնդում են, որ Թուրքիայի և Իրանի տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ վճռական դեր է խաղում քաղաքական, այլ ոչ թե տնտեսական գործոնները:
Ըստ վերլուծաբանների, չկա որևէ երաշխիք, որ Թուրքիան Իրանի համար երբևէ կդառնա տնտեսական հիմնական գործընկերը, քանի որ Իրանը պատրանք չունի Թուրքիայի նկատմամբ և համարում է այս երկիրը տարածաշրջանային ամենամեծ մրցակից և իր ծրագրերի համար ամենամեծ խոչընդոտ, ինչպես նաև Արևմուտքի դե ֆակտո դաշնակից:
Բացի դրանից, այն տարածաշրջանում, որտեղ գտնվում են Իրանն ու Թուրքիան, առևտուրը, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ, որպես զենք է օգտագործվում, ինչի դեպքում շուկայական գործոններն այդքան էլ ազդեցիկ չեն:
Թուրքիայի և Իրանի միջև հարաբերություններում պահպանվում է լարվածություն՝ հատկապես Սիրիայում շարունակվող հակամարտության շուրջ, որտեղ Անկարան և Թեհրանը սատարում են միմյանց դեմ պայքար մղող կողմերին: Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների ցանկացած բարելավումը սակայն, ըստ վերլուծաբանների, կարող է վերածվել տնտեսական շահույթի: