Թուրքիան կրկին պատասխան կրակ է բացել Սիրիայի տարածքից բացված՝ զոհերի պատճառը դարձած ականանետային կրակին: Երկրի խորհրդարանն այս ընթացքում նախատեսում է ընդունել օտար պետության նկատմամբ ռազմական գործողությունները հավանության արժանացնող օրենք:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականներից մեկի համաձայն, Սիրիայի հետ պատերազմելը չի նախատեսվում, սակայն անհրաժեշտության դեպքում կիրականացվեն պատասխան գործողություններ:
Թուրքիայից հինգշաբթի օրը կրակ է բացվել Սիրիայի այն տարածքների ուղղությամբ, որտեղից, ըստ զինված ուժերի, բացվել էր զոհերի պատճառը դարձած հրետանային կրակը:
Աքչակալե գյուղի ուղղությամբ Սիրիայի տարածքից չորեքշաբթի օրը բացված ականանետային կրակի հետևանքով զոհվել է խաղաղ հինգ բնակիչ:
Թուրքիայի պաշտոնյաների, ինչպես նաև «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության տվյալների համաձայն, Սիրիայի հետ սահմանամերձ տարածքների ուղղությամբ բացված կրակի պատճառով զոհվել են Սիրիայի զինծառայողներ: Զոհվածների թվի մասին ավելի ճշգրիտ տվյալներ սակայն չեն ներկայացվել:
Խորհրդարանին ներկայացված օրինագծում ասված է, որ, չնայած բազմաթիվ զգուշացումների և դիվանագիտական ջանքերի, Սիրիան «ագրեսիա» է իրականացրել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, և լրացուցիչ վտանգներից խուսափելու նպատակով «այժմ պետք է արագ անցնել գործողությունների»:
Թուրքիան նախկինում արդեն ընդունել է մի օրենք, որը թույլ է տալիս երկրի զինված ուժերին ռազմական միջամտություն իրականացնել Իրաքի հյուսիսում գտնվող քուրդ ապստամբների ռազմակայանների ուղղությամբ:
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Զոաբին ասել է, որ Դամասկոսն իրականացնում է Թուրքիայի տարածքի ուղղությամբ ականանետային կրակ արձակելու հանգամանքների հետաքննությունը, և որ Սիրիան ցավակցություն է հայտնում Թուրքիայի ժողովրդին:
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի համաձայն, Վաշինգտոնը «զայրացած» է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղությամբ Սիրիայի կողմից արձակված ականանետային հարվածի փաստով:
Սիրիայի տարածքից իրականացված ականանետային հարվածից հետո Թուրքիան «ագրեսիան դադարեցնելու համար պատասխան անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկելու մասին նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: ՄԱԿ-ի դիվանագետների համաձայն, Անվտանգության խորհուրդը քննարկում է սահմանամերձ տարածքներում հարձակումներին արձագանքող հայտարարության հնարավոր բովանդակությունը: