Մատչելի հղումներ

Թուրքիան շարունակական հարվածներ կհասցնի


Turkey US Kerry
Turkey US Kerry

Սպիտակ տունը ողջունել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները: Սակայն հարվածների տարափ է տեղացել նաև քրդական աշխատավորական կուսակցության դեմ:

Օբամայի հետ Աֆրիկա մեկնած Բեն Ռոդեսը ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալն է: Ըստ նրա՝ տարածաշրջանային գործընկերները պետք է միասին վերացնեն «Իսլամական պետություն» խմբավորման ապաստարանները. «Մենք մեր գործընկերներին խրախուսում ենք միանալ այս կռվին և նաև ակնհայտ լավ հարաբերություններ ենք պահպանում Իրաքի հյուսիսի քրդական իշխանությունների հետ: Թուրքիան իրավունք ունի գործելու ահաբեկչական թիրախների դեմ և մենք իհարկե ողջունում ենք «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ջանքերը մեծացնելու Թուրքիայի մղումը: Մենք շարունակական կապ կպահպանենք նրանց հետ առաջիկայում»: Ռոդեսի կարծիքով Թուրքիայի գործողությունները կարող են ավելի լայն ու ավելի արդյունավետ դարձնել Իսլամական պետություն խմբավորման դեմ իրականացվող գործողությունները:

Սակայն Թուրքիան Քրդական աշխատավորական կուսակցությանը մեղադրանք է ներկայացրել վերջին բախումների պատճառով, որը խլել է թուրք անվտանգության ուժերի 3 ծառայողների կյանքը, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ ու պաշտոնյաներ են առևանգվել: Քրդերի դեմ Անկարայի իրականացվող օդային հարվածները հարցականի տակ են դնում երեք տարի տևած հեղհեղուկ զինադադարը: Աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ զինադադարը այլևս չի գործում:

«Իսլամական պետություն» խմբավորմանը հակազդելու գծով ԱՄՆ-ի նախագահական հատուկ դեսպանորդի տեղակալ Բրետ ՄըքԳուրկը կիրակի նշել էր, որ քրդերի դեմ թուրքական օդային հարվածների ու ջիհադիստների դեմ համատեղ գործելու ԱՄՆ-ի ու Թուրքիայի վերջին պայմանավորվածությունների միջև կապ չկա: Սակայն ըստ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի տարածաշրջանի գծով վերլուծաբան Սթիվն Զյունսի՝ թուրքական գրոհները ավելի են բարդացնում դրությունը այդ տարածաշրջանում. «Քրդական աշխատավորական կուսակցության և Սիրիայում հիմնավորված նրա մերձավոր դաշնակից քրդական ուժերի մարտիկները իսլամական պետություն խմբավորման դեմ կռվող ամենաարդյունավետ ու գործուն ուժերից են: Սքակայն ստացվում է, որ ԱՄՆ-ի կողմից զինված Թուրքիայի ռազմական ուժերը հարվածներ են հասցնում քրդական ուժերին, որոնք դաշնակցում են Վաշինգտոնի հետ Իսլամական պետություն խմբավորման դեմ»:

Սթիվն Զյունսը և Առաջավոր Ասիայի քաղաքականության հաստատությունից նրա գործընկեր Ջեյմս Ջեֆրին, որը նաև Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպանն է, հավատացած են, որ սա ազդելու է նաև Թուրքիայի ներքին քաղաքական իրդրության վրա: Ըստ Ջեֆրիի թուրքական ռազմական ծավալուն գործողություններ չի ակնկալվում:

ԱՄՆ-ին իր ռազմակայաններից օգտվելու արտոնության դիմաց, Թուրքիան պահանջել է աջակցել իրեն թռիչքազերծ ու միջանկյալ ցամաքային գոտու հաստատմանը Սիրիայում: Դա նպատակաուղղված է Սիրիայի փախստականներին նրա տարածքում տեղավորելուն և Ասադի կառավարության վրա ճնշում բանեցնելուն: ԱՄՆ-ի կառավարությունը չի հաստատել այս տեղեկությունը, բայց այն քննարկման առարկա է և Էրդողանը փորձում է ստանալ ՆԱՏՕ-ի աջակցությունը քանի որ մտադրված է նշանակալիորեն անցնել Սիրիայի սահմանը:

XS
SM
MD
LG