Մատչելի հղումներ

Ահմեդ Դավութօղլու՝ «... Կսրբենք Թուրքիայի բանակի ռազմարշավով»


Protesters stand in the middle of the street as police officers in riot gear keep launching pepper bullets after clashes with demonstrators in Phoenix, Az, Aug. 22, 2017. (Photo: Celia Mendoza / VOA)
Protesters stand in the middle of the street as police officers in riot gear keep launching pepper bullets after clashes with demonstrators in Phoenix, Az, Aug. 22, 2017. (Photo: Celia Mendoza / VOA)

Թուրքիայի անվտանգության ուժերը նշում են, որ կիրակի երկրի հարավ-արևելյան մասում առնվազն երեք ոստիկան է զոհվել մեքենաների ականահարման և հռթիռակոծման հետևանքով:

Մի քանի շաբաթ շարունակ Թուրքիայի կառավարական ուժերի ու քուրդ ռազմիկների միջև մարտերի ծավալման արդյունքում կան բազմաթիվ զոհեր: Կառավարական ուժերի կողմից քուրդ ապստամբներին գրոհելու արդյունքում, Ջիզրեում առաջ եկած ավերի համար քաղաքի բնակիչները մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Իշխանությունները շաբաթ օրը հանեցին քրդերի դեմ իրականացվող հատուկ ռազմական գործողությունների համար մտցված իննօրյա տևողությամբ պարետային ժամը:

“Ի՞նչ ենք արել մենք Էրդողանին։ Արդյո՞ք մենք այլ պետության մեջ ենք ապրում, որ նա այս ամենը համարում է անհրաժեշտություն: Նա իր տղային ու ընտանիքին պետք է բերի այստեղ կռվելու: Արդյո՞ք նա այսպես վարվելու իրավունք ունի: Բազում երիտասարդ զավակներ են մահացել, մարդկանց տները ավերվել են: Ոչ ոք իր տանը չի ապրում, քանի որ ամեն օր հրթիռակոծում ու ականահարում են մեզ», - ասում է Ջիզրեի այս բնակիչը:

Քաղաքում ամենուր ավեր է սփռված, ինչը Թուրքիայի զինված ուժերի ու Քրդստանի աշխատավորական կուսակցության զինված երիտասարդների միջև բախման արդյունք է: Քաղաքի շատ բնակիչներ կարծում են որ կառավարական ուժերը չափն անցել են. «Օրվա ընթացքում անվտանգության ուժերը կիրառում են արցունքաբեր միջոցներ, գիշերով՝ գնդակոծում ու ականահարում մեզ: Ու՞ր է արդարությունը: Մենք չենք ուզում Էրդողանի արդարությունը, ինչ-որ տեղի է ունենում ավելի վատ է, քան՝ 1990-ականներին», - ասում է այս կինը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ոչ մի զղջում չի արտահայտել նման գործելակերպի առիթով՝ փոխարենը մեղադրելով քուրդ զինյալներին: «Մենք խստորեն պատժելու ենք նրանց, ովքեր փորձում են խաթարել խաղաղությունը և անհանգստացնել մեր քաղաքացիներին ու ներքաշել Թուրքիան քաոսի մեջ: Նրանց կենտրոնակայանները Հյուսիսային Իրաքում են։ Եվ յուրաքանչյուր վայր Թուրքիայում, որը նրանց հավաքավայր կդառնա, կջնջվի Թուրքիայի բանակի ռազմարշավով», - ասել է Դավութօղլուն:

Ոմանք քաղաքում նշում են, որ 25 քաղաքացիական անձինք սպանվել են այս շաբաթվա մարտերում՝ այդ թվում կանայք և երեխաներ: Սակայն քաղաքում իշխանությունը վերցրած քուրդ քաղաքական գործիչները, կարծում են, որ դեռ վաղ է խոսել զոհերի վերջնական թվի մասին: Պաշարված քաղաքում զգացվում է պարենի ու խմելու ջրի պակաս:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG