Մատչելի հղումներ

Թուրքիայի հարավարևելյան նահանգներում քուրդ զինյալները 7 զինվոր են սպանել


Թուրքիայի հարավարևելյան նահանգներում քուրդ զինյալները 7 զինվոր են սպանել
Թուրքիայի հարավարևելյան նահանգներում քուրդ զինյալները 7 զինվոր են սպանել

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Քրդստանի Աշխատավորական կուսակցության անդամների կողմից իրականացված մի հարձակման արդյունքում, 6 զինվոր սպանվել, ևս մի քանի բանակայիններ վիրավորվել են թուրք-իրաքյան սահմանային հատվածում:

Քուրդ զինյալների դեմ պայքարելու նպատակով Անկարան ուղղաթիռներ է ուղարկել Հաքքարիի նահանգը, որտեղ բախումները շարունակական բնույթ ունեն:

Զուգահեռաբար, Վանի նահանգում տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում, սպանվել է ևս մեկ թուրք զինվոր: Ըստ նախնական տեղեկությունների, Քրդական Աշխատավորական կուսակցության կողմից զոհեր չեն գրանցվել:

Թուրքիայում բանակի և քուրդ զինյալների միջև բախումները վերսկսվել են այս տարվա հունիս ամսից, երբ Քրդական Աշխատավորական կուսակցությունը հայտարարեց արդեն շուրջ 1 տարի տևող զինադադարի ավարտի մասին:

XS
SM
MD
LG