Մատչելի հղումներ

 
Թուրքիան կնվազեցնի քաղաքական կուսակցությունների խորհրդարան մուտք գործելու շեմը

Թուրքիան կնվազեցնի քաղաքական կուսակցությունների խորհրդարան մուտք գործելու շեմը


Բարեփոխումները նախատեսում են նաև թույլատրել ոչ պետական դպրոցներում ուսուցումն անցկացնել թուրքերենից բացի այլ լեզուներով

Թուրքիան կարող է նվազեցնել քաղաքական կուսակցությունների կողմից երկրի խորհրդարան մուտք գործելու շեմը մինչև համընդհանուր ընտրությունների ընթացքում ստացած ձայների 5 տոկոսը, կամ նույնիսկ ընդհանրապես վերացնել խորհրդարան մուտք գործելու շեմի վերաբերյալ պահանջները:

Ներկայիս 10-տոկոսանոց շեմը խորհրդարանից դուրս է թողել քրդամետ բազմաթիվ խմբավորումների, և բարեփոխումները կարող ենք օժանդակել քուրդ ապստամբների հետ խաղաղության հասնելու թուլացող գործընթացը:

Քաղաքական կուսակցությունների կողմից Թուրքիայի խորհրդարան մուտք գործելու շեմի նվազեցման մասին երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը, «ժողովրդավարացման փաթեթ» անվանելով նախատեսված այս բարեփոխումները, նշել է, որ դրանցով նախատեսվում է նաև թույլատրել ոչ պետական դպրոցներում ուսուցումն անցկացնել թուրքերենից բացի այլ լեզուներով: Այս պահանջն արդեն երկար ժամանակ է ներկայացվում ազգությամբ քուրդ քաղաքական գործիչների և ակտիվիստների կողմից:

Էրդողանն այնուամենայնիվ բազմիցս շեշտել է, որ առաջարկվող բարեփոխումներն անմիջականորեն կապված չեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ արդեն մոտ 30 տարի շարունակվող հակամարտությանը վերջ տալու հետ: Փոփոխությունները սակայն որոշ չափով կանդրադառնան Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ այս տարվա մարտ ամսին զինադադար հայտարարելուց հետո քրդերի կողմից ներկայացվող բողոքներին:

«Մեր ժողովրդի ամենամեծ երազանքը ներպետական խաղաղության ամրապնդումը, մեր սոցիալական միասնության և փոխկապակցվածության զարգացումն է՝ հանգստությունն ամրապնդելու նպատակով», - ասել է Թուրքիայի վարչապետը:
XS
SM
MD
LG