Մատչելի հղումներ

Աբդուլահ Գյուլ. «Թուրքիայի միակ պաշտոնական լեզուն թուրքերենն է»


Աբդուլահ Գյուլ. «Թուրքիայի միակ պաշտոնական լեզուն թուրքերենն է»

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը բացառել է պաշտոնական գրագրության մեջ քրդերենի օգտագործումը` ասելով, որ Թուրքիայի միակ պաշտոնական լեզուն թուրքերենն է:

Միաժամանակ, նա հավելել է, թե հպարտ է, որ Թուրքիայում բնակվում են տարբեր ազգություններ, որոնց լեզուները «Թուրքիայի լեզուների» մաս են կազմում:

Թուրքիայի նախագահն այս հայտարարությամբ հանդես է եկել երկրի հարավ-արևելքում գտնվող, հիմնականում ազգությամբ քուրդ բնակչություն ունեցող Դիարբեքիր քաղաքի քաղաքապետի և այլ պաշտոնյաների հետ հինգշաբթի օրն անցկացրած հանդիպման ժամանակ:

Գյուլն այս տարածաշրջան իր այցելությունը կատարում է քուրդ օրենսդիրների կողմից քրդաբնակ տարածաշրջանի ինքնավարության և քրդերենի` որպես պաշտոնական լեզու ճանաչելու պահանջը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից չորեքշաբթի օրը մերժվելուց հետո:

Այս պահանջը քննարկվել է Գյուլի նախագահությամբ Ազգային անվտանգության խորհրդի այս տարվա ընթացքում անցկացված վերջին նիստի ժամանակ:

XS
SM
MD
LG