Մատչելի հղումներ

Թուրքիան ռմբակոծել է Իրաքում քուրդ ապստամբների դիրքերը


Թուրքիայի զինված ուժերի վետերանները` Անկարայում հոկտեմբերի 19-ին անցկացված քուրդ ապստամբների գործողությունների դեմ բողոքի ընթացքում

Թուրքիան ռազմական գործողություններ է մեկնարկել Իրաքի հյուսիսում գործող քուրդ ապստամբների դեմ` երկրի հարավ-արևմուտքում զինյալների կողմից 24 զինվորի մահվան և 18 մարդու վնասվածքների պատճառ դարձած հարձակումներ իրականացնելուց հետո:

Ավելի վաղ տարածված հաղորդագրությունների համաձայն, հարձակման պատճառով զոհվել է Թուրքիայի 26 զինծառայող:

Իշխանությունների համաձայն, Քրդստանի աշխատավորական կուսակցության ապստամբները չորեքշաբթի օրը կրակ են բացել Չուքուրջա և Յուկսեկովա բնակավայրերում գտնվող ռազմական հենակետերի ուղղությամբ:

Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններում ներառված են օդուժի ռմբակոծիչներ և զինծառայողներ տեղափոխող ուղղաթիռներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով ռազմական այս գործողությունների մասին, նկարագրել է դրանք որպես քուրդ զինյալների կողմից մի քանի տարվա ընթացքում զոհերի առավելագույն թվի պատճառը դարձած հարձակումից հետո «թեժ հետքերով հետապնդում»` միջազգային իրավունքի սահմաններում:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե «այս հարձակումների համար վրեժխնդրությունը մեծ է լինելու»:

Վերջին շաբաթների ընթացքում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ավելացրել է Թուրքիայի թիրախների դեմ ուղղված հարձակումների թիվը, որոնց ի պատասխան Թուրքիայի զինված ուժերն ավելի հաճախ են դարձրել Իրաքի հյուսիսում գտնվող ապստամբների հենակետերի դեմ ուղղված օդային հարձակումները:

Թուրքիայի զինված ուժերի համաձայն, օգոստոս մասին Իրաքի տարածքի ուղղությամբ արձակված հրետանային կրակի և օդուժի հարձակման արդյունքում ոչնչացվել է քուրդ առնվազն 160 ապստամբ:

«Քրդստանի աշխատավորական կուսակցություն»-ն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից: Այն ինքնավարության համար մարտեր է սկսել 1984 թվականից ի վեր, որին զոհ է գնացել մոտ 40 հազար մարդ:

XS
SM
MD
LG